Հարգելի՛ քաղաքացի, հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելիր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...